Սերիալի իրադարձությունները ծավալվում են քաղաքական ինտրիգների և, ավելի ուշ, հորինված Յոթ Թագավորություն պետության նկատմամբ իշխանության համար մղվող պատերազմի ֆոնին։ Ռոբերտ Բարատեոնը՝ Յոթ Թագավորությունների թագավորը, խնդրում է իր հին ընկեր Էդդարդ Սթարքին դառնալ նրա գլխավոր խորհրդականը։ Էդդարդը, կասկածելով, որ իր նախորդը սպանվել է այս պաշտոնում, ստանձնում է այն՝ վերջինիս մահվան հանգամանքները պարզելու և թագավորին պաշտպանելու համար: Իշխանության համար պայքարը մի քանի ընտանիքների միջև արյունահեղությամբ է ավարտվում։ Մինչդեռ հյուսիսում՝ Մեծ պատի ետևում, արթնանում է մոռացված հին չարիքը։ Պատերազմի և քաղաքական խառնաշփոթի պայմաններում միայն «Գիշերային պահապան» փոքր եղբայրությունը կարող է մարդկանց պաշտպանել այդ սարսափից։
«Գահերի խաղի» սյուժեն հիմնված է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վեպի վրա: Առաջին երկու եթերաշրջանները բարձր են գնահատվել քննադատների կողմից և ընդհանուր առմամբ ստացել են «Էմմի» 8 մրցանակ։
Վարկանիշ։ | Кинопоиск: 9.0 (709943) / IMDb: 9.2 (1980805) |
Տարի։ | 2011 |
Երկիր։ | ԱՄՆ |
Ժանր։ | Սերիալ, Դրամա, Մելոդրամա, Ֆանտաստիկա, Ֆենթեզի |
Կարգախոս։ | Հաղթանակ կամ մահ |
Տևողություն։ | 60 րոպե |
Ռեժիսոր։ | Դեվիդ Նատտեր, Ալան Թեյլոր, Ալեքս Գրեյվզ |
Դերերում։ | Փիթեր Դինկլեիջ, Լինա Հիդի, Էմիլիա Կլարկ, Կիտ Հարրինգտոն, Սոֆի Թյորներ, Մեյսի Ուիլյամս, Նիկոլայ Քոսթեր-Վալդաու, Յեն Գլեն, Ալֆի Ալեն, Ջոն Բրեդլի |
Տարիք։ | 18+ |
Պրեմիերա։ | 8 սեպտեմբեր |
Մեկնաբանություններ