«Ալկատրաս» բանտի բանտարկյալ լինելը կնիք է ողջ կյանքի վրա։ Դեռևս հեռավոր 1963թ․-ից փակված այս ուղղիչ հաստատությունը՝ Սան Ֆռանցիսկոյի մոտ գտնվող կղզում, շարունակում է անհանգստացնել ժամանակակիցներին։ Այդ չարագուշակ բանտում փակված էին միայն առանձնապես վտանգավոր հանցագործները։
Կար վարկած, որ «Ալկատրասից» հնարավոր չէր փախչել, այդ պատճառով էլ ռեցիդիվիստները ուղարկվում էին հենց այնտեղ։ Աննախադեպ դաժան սպանության հետաքննությունը դետեկտիվ Ռեբեկա Մեդսենին փակուղու առաջ է դնում՝ հանցագործի մատնահետքերը համընկնում էին «Ալկատրասի» մի բանտարկյալի մատնահետքերին, որը մահացել էր տասնյակ տարիներ առաջ: Ամեն ինչ ավելի է խառնվում, երբ հետաքննությանը միջամտում և կանգնեցնում են կառավարական գործակալները: Շուտով ակնհայտ է դառնում այն փաստը, որ հանցագործը ոչ միայն կենդանի է, այլև ակտիվորեն շրջում է Սան Ֆրանցիսկոյի փողոցներում: Եվ, որ ավելի տարօրինակ է, նա չի համապատասխանում իր տարիքին։ Ժամանակի ընթացքում գործընկերները սարսափով գիտակցում են, որ մարդասպան Սալիվանը միակ հյուրը չէ «Ալկատրասից»։ Թվում է, թե հայտնաբերվել է հանցագործների մի ամբողջ խումբ, որոնք բանտից անհետացել էին դեռևս չպարզված հանգամանքներում:
Վարկանիշ։ | Кинопоиск: 6.8 (8281) / IMDb: 6.9 (39453) |
Տարի։ | 2011 |
Երկիր։ | ԱՄՆ, Կանադա |
Ժանր։ | Սերիալ, Դետեկտիվ, Ֆանտաստիկա |
Կարգախոս։ | 302 Vanished. 3 Must Find Them |
Տևողություն։ | 43 րոպե |
Ռեժիսոր։ | Ջեք Բենդեր, Փոլ Ա․ Էդվարդս, Բրեդ Անդերսոն |
Դերերում։ | Սառա Ջոնս, Սեմ Նիլ, Խորխե Գարսիա, Ջոնաթան Քոյն, Պարմինդեր Կ․ Նագրա, Քամերոն Կ․ Սմիթ, Լեոն Ռիփփի, Ջեյսոն Բաթլեր Հարներ, Դևիդ Հոֆլին, Ջեֆրի Փիրս |
Տարիք։ | 12+ |
Պրեմիերա։ | 16 հունվար 2012 |
Մեկնաբանություններ