Դրամատիկ սերիալի սյուժեն ծավալվում է ժամանակակից Դանիայում և պատմում քաղաքական պայքարի ելևէջների և դրանց հետևանքների մասին։
Երկիրը գտնվում է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Չափավորների Կուսակցության մեդիա խորհրդական Կասպեր Յուլիին հաջողվում է բավականին լուրջ կոմպրոմատ գտնել գործող վարչապետի դեմ։ Սակայն գլխավոր հերոսուհի Բիրգիտտե Նյուբորգը, ով այդ կուսակցության ղեկավարն է, ի զարմանս Կասպերի, հրաժարվում է վարկաբեկիչ տվյալները օգտագործել, և այդ ժամանակ նա որոշում է դրանք տրամադրել ընդդիմադիր ուժերի առաջնորդ Միկել Լաուգեսենին։ Ինչպես և սպասվում էր, Լաուգեսենը մեծ ոգևորությամբ օգտագործում է ստացված տեղեկատվությունը վերջնական հեռուստաբանավեճի ժամանակ: Սակայն առաջացած սկանդալը հանգեցնում է ոչ միայն գործող քաղաքական ուժերի ջախջախիչ պարտությանը, այլև խիստ բացասաբար է անդրադառնում հենց Լաուգեսենի վրա։ Արդյունքում, Չափավորների Կուսակցությունը, որը ընտրություններում ակնհայտ հետնապահ էր, մեծամասնություն է ստանում խորհրդարանում, իսկ Բիրգիտտե Նյուբորգը իրավունք է ստանում ձևավորել երկրի կառավարությունը: Սակայն պարզվում է, որ Բիրգետտեյի համար դա միայն իշխանության համար պայքարի սկիզբն էր, և առջեւում էլ ավելի լուրջ փորձություններ են սպասվում․․․
Վարկանիշ։ | Кинопоиск: 7.9 (1691) / IMDb: 8.5 (23532) |
Տարի։ | 2010 |
Երկիր։ | Դանիա |
Ժանր։ | Սերիալ, Դրամա |
Տևողություն։ | 58 րոպե |
Ռեժիսոր։ | Լուիզա Ֆրիդբերգ, Յեսպեր Վ․ Նիլսեն, Միկել Նյորգոր |
Դերերում։ | Սիդսե Բաբեթ Քնուդսեն, Բիջիտա Յորթ Սյորսեն, Էմիլ Փոուլսեն Դամ, Ֆրեյա Ռիմանն, Սյորեն Մալլինգ, Թոմաս Լևին, Յոհան Ֆիլիպ Ասբեկ, Բենեդիկտե Հանսեն, Միքաել Բիրքյար, Անդրես Յուլ |
Տարիք։ | 16+ |
Պրեմիերա։ | 26 սեպտեմբեր |
Մեկնաբանություններ