Իրական պատմական փաստերը միահյուսված մեծ սխրանքների մասին առասպելներին։ Ֆիլմում նախապատվությունը տրվում է լեգենդի իրատեսական, այլ ոչ թե հեռուստադիտողին ծանոթ կիսապատմական մեկնաբանությանը։ Իրադարձությունները տեղի են ունենում Բրիտանիայում՝ 5-րդ դարում։ Հռոմեական կայսրությունն իր վերջին տարիներին է ապրում՝ բարբարոսների սարսափելի ծանր ճնշման տակ։ Թվում է, թե ամեն ինչ արդեն վերջացել է ու ոչ մի տեղից պաշտպանության սպասել պետք չէ։ Այդ պահին հայտնվում է խիզախ ասպետ Արթուրը, որին ծանոթ չէ վախի զգացումը։ Հիասքանչ տեսարաններ, պատմական ճշգրտությամբ վերարտադրված ցնցող հագուստներ, զենքի առատություն, փայլուն դերասանական կազմ: Մարտի տեսարանների բեմադրությունը մասշտաբային է, շատ գեղեցիկ ու դրամատիզմով լի։ Ֆիլմի երաժշտական ձևավորման վրա աշխատել է հրաշալի կոմպոզիտոր Հանս Ցիմմերը, ում երաժշտությունը ուժեղ զգացմունքներ է առաջացնում։ Ֆիլմի գաղափարի մշակման վրա ավելի քան հինգ տարի աշխատել է ռեժիսոր Մայքլ Բեյը, սակայն արդյունքում, ապագա ֆիլմի բյուջեի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով այն նկարահանել է բոլորովին այլ ռեժիսոր՝ Անտուան Ֆուկուան:
Վարկանիշ։ | Кинопоиск: 7.1 (54079) / IMDb: 6.3 (166543) |
Տարի։ | 2004 |
Երկիր։ | ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա |
Ժանր։ | Ֆիլմեր, Դրամա, Մարտաֆիլմ, Արկածային |
Կարգախոս։ | The Untold True Story That Inspired The Legend |
Տևողություն։ | 126 րոպե |
Ռեժիսոր։ | Անտուան Ֆուկուա |
Դերերում։ | Քլայվ Օուեն, Քիրա Նայթլի, Մադս Միքելսեն, Ռեյ Ուինսթոն, Ստելլան Սքարսգարդ, Թիլ Շվայգեր, Յոան Գրիֆֆիտ, Ջոեն Էդգերթոն, Հյու Դենսի, Ռեյ Սթիվենսոն |
Տարիք։ | |
Պրեմիերա։ | 28 հունիս |
Մեկնաբանություններ