Ֆիլմի գործողությունները ծավալվում են 2010 թվականին՝ Ֆրանսիայում, իսկ ավելի ճիշտ՝ նրա մայրաքաղաքում։ Փարիզում հանցավորությունը հասել է իր գագաթնակետին, և այդ պատճառով տեղի իշխանությունները արմատական միջոցների են դիմում, ու ամենավտանգավոր շրջաններից մեկը փակ գոտի է հայտարարում: Այսպես կոչված 13-րդ թաղամասը շրջափակում են փշալարերով բետոնե բարձր պատով, և զինված անցակետեր են տեղադրում պարագծով։
Շուտով այս տեղը վերածվում է իսկական հանցավոր թաղամասի, որտեղ ամբողջ տարածքը բաժանված է ավազակախմբերի միջև, և ոստիկանությունը վաղուց դադարել է որևէ տեղ միջամտել:
Մի անգամ քրեական խմբավորումներից մեկի ձեռքում է հայտնվում նեյտրոնային ռումբ, որը մեծ վտանգ է ներկայացնում։ Վերահաս վտանգը վերացնելու համար փակ շրջան են ուղարկում փորձառու հատուկ ջոկատայիններ Դամիենին, աակայն նույնիսկ նա չի կարողանում միայնակ դիմակայել չարիքին, որը բնակվում է այդ պատերի ներսում։ Այդ պատճառով նրան օգնություն են տալիս ավելի վաղ ձերբակալված Լեյտո անունով մի տղայի, որը մեծացել է 13-րդ շրջանի պատերի ներսում, ու իր հաշվեհարդարն ունի ավազակների հետ, քանի որ նրանց պարագլուխը առևանգել է նրա քրոջը:
Վարկանիշ։ | Кинопоиск: 7.5 (106297) / IMDb: 7.1 (69696) |
Տարի։ | 2004 |
Երկիր։ | Ֆրանսիա |
Ժանր։ | Ֆիլմեր, Մարտաֆիլմ, Ֆանտաստիկա, Կրիմինալ, Թրիլլեր |
Կարգախոս։ | Welcome to District B13 Welcome to the future |
Տևողություն։ | 85 րոպե |
Ռեժիսոր։ | Պյեր Մորել |
Դերերում։ | Սիրիլ Ռաֆաելլի, Դավիդ Բել, Թոնի ԴԱմարիո, Բիբի Նանսերի, Դանի Վերիսիմո, Ֆրանսուա Շատո, Նիկոլաս Վոյրոն, Պատրիկ Օլիվյե, Սամիր Գեսմի, Ժերոմ Գարդներ |
Տարիք։ | 16+ |
Պրեմիերա։ | 10 նոյեմբեր |
Մեկնաբանություններ