Ֆիլմը պատմում է 20-րդ դարի 70-ական թվականներին Քլիվլենդում մաֆիոզ խմբավորումներից մեկի առաջնորդ Դեննի Գրինի պատմությունը: Ֆիլմի սցենարը հիմնված է Նիկ Պորելլոյի կենսագրական գրքի վրա։ Իռլանդական ծագում ունեցող խելացի և խարիզմատիկ ամերիկացի Դենի Գրինը կարողացել է հասնել հանցավոր վերնախավի մոտ և իսկական լեգենդ դառնալ իր խիզախության, հանդգնության և անհավանական հաջողության համար: Ասում էին, որ նա ինը կյանք ունի, այդքան մահափորձից էր նա խուսափել։ Դենին սկսել է իր ճանապարհը նավահանգստի դոկում, որտեղ աշխատել է որպես բանվոր, որպեսզի կարողանա գրավել մարդկանց սրտերը, և դառնալ նրանց առաջնորդը։ Մեղադրվելով կոռուպցիայի մեջ՝ խուսափել է բանտից, քանի որ դարձել Է Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրազեկիչ։ Դենի Գրինն աշխատում էր մաֆիայի համար, բայց արագ հրաժարվում է ուրիշի հրամանները կատարելուց և արյունալի պատերազմ է սկսում Իտալական մաֆիայի դեմ, որը տիրացել էր Քլիվլենդի փողոցները: Նա հաղթում է Ալեքս «Շոնդոր» Բիրնին՝ գիշերային ակումբների սեփականատեր և վաշխառու գանգստերին, ու միավորվում է բանդիտ Ջոն Նարդի հետ, որպեսզի հաղթի մաֆիային և ընդմիշտ փոխի Ամերիկայի հանցավոր աշխարհի պատմությունը:
Վարկանիշ։ | Кинопоиск: 7.1 (19807) / IMDb: 7.0 (48306) |
Տարի։ | 2010 |
Երկիր։ | ԱՄՆ |
Ժանր։ | Ֆիլմեր, Դրամա, Կրիմինալ |
Կարգախոս։ | Основана на реальной истории Дэнни Грина - человека, которого не могла убить мафия |
Տևողություն։ | 106 րոպե |
Ռեժիսոր։ | Ջոնաթան Հենսլի |
Դերերում։ | Ռեյ Սթիվենսոն, Վինսենթ ԴՕնորֆրիո, Վել Քիլմեր, Քրիստոֆեր Ուոքեն, Լինդա Կարդելլինի, Ռոբերտ Դավի, Ֆինոլա Ֆլենեհան, Վիննի Ջոնս, Լաուրա Ռեմսի, Բոբ Գանտոն |
Տարիք։ | 16+ |
Պրեմիերա։ | 11 մարտ |
Մեկնաբանություններ