Փիլիսոփայության պրոֆեսոր Էյբ Լուկասն իրեն դատարկված է զգում. նա իր կյանքում ո’չ ուրախություն է տեսնում, ո’չ իմաստ:
Ամռանը նա գնում է դասավանդելու փոքրիկ մի գյուղի քոլեջում, որտեղ հանդիպում է երկու տարբեր կանանց: Ռիտան` նրա նոր գործընկերուհին, կարծում է, որ միայն այս տղամարդը կարող է իրեն փրկել դժբախտ ամուսնությունից, իսկ Ջիլը` Էյբի լավագույն ուսանողուհին, դառնում է նրա ամենամտերիմ ընկերը: Աղջկան ձգում է Էյբի ստեղծագործական էությունը, և նա ավելի է խորանում վերջինիս անցյալի մեջ և հետզհետե հեռանում իր ընկերոջից` Ռեյից:
Եվ ամեն ինչ փոխվում է Էյբի և Ջիլլի միջև տեղի ունեցած մի խոսակցությունից, որից հետո Էյբը մի կողմ է թողնում հիասթափությունն ու հուսահատությունը և սկսում գործել, գործել իռացիոնալ կերպով:
Վարկանիշ։ | Кинопоиск: 6.8 (54502) / IMDb: 6.6 (62686) |
Տարի։ | 2015 |
Երկիր։ | ԱՄՆ |
Ժանր։ | Ֆիլմեր, Դրամա, Կոմեդիա |
Տևողություն։ | 96 րոպե |
Ռեժիսոր։ | Վուդի Ալեն |
Դերերում։ | Խոակին Ֆենիքս, Էմմա Սթոուն, Ջեյմի Բլեքլի, Փարքեր Փոուզի, Ջո Ստեփլթոն, Նենսի Քերոլ, Բեթսի Այդեմ |
Տարիք։ | 16+ |
Պրեմիերա։ | 15 մայիս |
Մեկնաբանություններ