Մինչեւ վերջերս գլխավոր հերոսուհի Լյուսին եղել է ամենահասարակ աղջիկը, որը Թայվան էր եկել չինարեն սովորելու նպատակով: Մի օր աղջկա ընկերը նրան առաջարկում է գումար վաստակել ճամպրուկ առաքելով, որի պարունակությունը պետք է անհայտ լինի։ Սակայն դրանից հետո Լյուսին կապվում է կորեական մաֆիայի հետ, եւ նրան ստիպում են թմրանյութ տեղափոխել՝ նախապես այն փորին կարելով։ Որպեսզի նա ավելի հնազանդ լինի, աղջկան ծեծում են, եւ հարվածներից մեկը դիպչում է որովայնին, ինչի հետեւանքով թմրանյութերի փաթեթը պատռվում է: Լյուսիին սպանելու փոխարեն օրգանիզմում հայտնված նյութը խիստ յուրահատուկ է գործում։
Գիտնականներն իրենց հետազոտություններով վաղուց ապացուցել են, որ մարդն օգտագործում է իր գլխուղեղի պոտենցիալի միայն մի փոքր մասը, որը մոտավորապես հավասար է 10 տոկոսի: Այսպիսով, այժմ Լյուսիի համար հասանելի է ամբողջ 100%-ը, դարձնելով նրան կատարյալ, միեւնույն ժամանակ մոլորակի ամենավտանգավոր եւ անկանխատեսելի արարածը․․․
Վարկանիշ։ | Кинопоиск: 6.7 (306689) / IMDb: 6.4 (483352) |
Տարի։ | 2014 |
Երկիր։ | Ֆրանսիա |
Ժանր։ | Ֆիլմեր, Մարտաֆիլմ, Ֆանտաստիկա |
Կարգախոս։ | Она – ключ к тайнам вселенной |
Տևողություն։ | 89 րոպե |
Ռեժիսոր։ | Լյուկ Բեսոն |
Դերերում։ | Սքարլեթ Յոհանսոն, Մորգան Ֆրիման, Չհվե Մին-սիկ, Ամր Վակեդ, Ջուլիան Ռայնդ-Թաթ, Յոհան Ֆիլիպ Ասբեկ, Անալի Թիփթոն, Նիկոլաս Ֆոնգֆեթ, Յան Օլիվեր Շրյոդեր, Լուկա Անջելետտի |
Տարիք։ | 18+ |
Պրեմիերա։ | 23 հուլիս |
Մեկնաբանություններ