Ֆիլմի գործողությունը ծավալվում է ապագայի հակաուտոպիկ Չիկագոյում, որտեղ հանուն անխախտ կարգուկանոնի պահպանման՝ հասարակությունը բաժանվել է մի քանի խմբակցությունների։ Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է մարդկային հատկանիշներից մեկը: Յուրաքանչյուր դեռահաս, հասնելով տասնվեցամյա տարիքի, պարտավոր է ընտրել հինգ խմբերից մեկը և դառնալ նրա անդամ ողջ կյանքի ընթացքում։ Այնպես որ, ոչ ոք չի սխալվել ճիշտ խմբակցության ընտրության հարցում, բոլոր դեռահասները անցնում են հատուկ թեստավորում։ Բացառություն չի նաև մեր գլխավոր հերոսուհին՝ Բեատրիս Փրիորը, ում թեստավորման արդյունքներն ասում են, որ նա այսպես կոչված դիվերգենտ է՝ նա, ով իրենից վտանգ է ներկայացնում համակարգի համար։ Ի տարբերություն մնացածի, նա խմբակցություններից ոչ մեկին չի համապատասխանում, ու եթե բարձրագույն ղեկավարությունից ինչ-որ մեկը դրա մասին իմանա, ապա նրան անհապաղ կվերացնեն․․․
Վարկանիշ։ | Кинопоиск: 6.7 (340510) / IMDb: 6.6 (450998) |
Տարի։ | 2014 |
Երկիր։ | ԱՄՆ |
Ժանր։ | Ֆիլմեր, Դետեկտիվ, Ֆանտաստիկա, Արկածային |
Կարգախոս։ | Դու վտանգավոր ես, եթե դու ուրիշ ես |
Տևողություն։ | 134 րոպե |
Ռեժիսոր։ | Նիլ Բյորգեր |
Դերերում։ | Շեյլին Վուդլի, Թեո Ջեյմս, Ջայ Քորթնի, Քեյթ Ուինսլեթ, Զոի Կրավից, Մայլզ Թելլեր, Էշլի Ջադ, Թոնի Գոլդուին, Մեգգի Քյու, Ռեյ Սթիվենսոն |
Տարիք։ | 12+ |
Պրեմիերա։ | 18 մարտ |
Մեկնաբանություններ