Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես կարող է փոխվել ամնեզիայով տառապող մարդու շրջակա աշխարհը։ Գլխավոր հերոսուհին՝ Քրիստին Լուկասը ավտովթարի է ենթարկվում։ Մինչ այդ, նրանք Բենի հետ ամուսնացած էին արդեն երկու տարի։ Արթնանալով, Քրիստին չի կարողանում հասկանալ, ով է նա և որտեղ է գտնվում։ Նա ոչ ոքի չի ճանաչում։ Հիվանդությունը շարունակվում է մոտ 20 տարի, բժիշկներն ի զորու չեն ոչինչ անել։ Արթնանալով առավոտյան, նա իրեն համարում է գեղեցիկ երիտասարդ կին։ Հավատում է, որ կյանքը դեռ նոր է սկսվում։ Կնոջ ամեն օրը դառնում է անտանելի և սարսափելի։ Բժիշկները չեն կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում նրա հետ։ Միայն հոգեբան Նեշն է խոստանում է օգնել Քրիստինին։ Նա ցանկանում է փորձել իր նոր մեթոդը։ Քրիստինը պետք է ամեն օր վարի օրագիր, ձայնագրի իր պատմությունները, այն հույսով, որ հաջորդ օրը լսելով ձայնագրությունները, նա կկարողանա իմանալ իրեն շրջապատող աշխարհի մասին իրականությունը։ Կկարողանա՞ արդյոք բժիշկը բուժել Քրիստիին։ Ինչպե՞ս նա կընդունի իրականությունը, որը նա այդքան ցանկանում է իմանալ։
Վարկանիշ։ | Кинопоиск: 6.6 (65310) / IMDb: 6.3 (77963) |
Տարի։ | 2013 |
Երկիր։ | ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեդիա |
Ժանր։ | Ֆիլմեր, Դրամա, Դետեկտիվ, Թրիլլեր |
Կարգախոս։ | Никому не доверяй |
Տևողություն։ | 90 րոպե |
Ռեժիսոր։ | Ռոուեն Ժոֆֆե |
Դերերում։ | Նիկոլ Քիդման, Քոլին Ֆյորթ, Մարկ Սթրոնգ, Բեն Քրիմփթոն, Էնն-Մերի Դաֆֆ, Ադամ Լևի, Գեբրիել Սթրոնգ, Ֆլին ՄաքԱրթուր, Դին-Չարլզ Չեփմեն, Հաննա Բլեմայերս |
Տարիք։ | 16+ |
Պրեմիերա։ | 4 սեպտեմբեր |
Մեկնաբանություններ