Պարսկական շուկաներից մեկը այցելության ժամանակ Շարաման թագավորը ականատես է լինում Դաստան անունով չքնաղ տղայի ազնիվ արարքին։ Նրա քաջությամբ հիացած, թագավորը որոշում է տղային իր ընտանիքի անդամ դարձնել։ Շարամանը տղային հայրական սիրոուց չի զրկում և վերաբերվում է նրան այնպես, ինչպես իր հարազատ որդիներին։ Երբ արքայազնները մեծանում են, նրանք բոլորը միասին գնում են ռազմական արշավի։ Նրանց ճանապարհին հայտնվում է Ալամուտ սուրբ քաղաքը, որը, ըստ հետախուզության, զենք է մատակարարում նրանց թշնամիներին։ Հակառակ հոր կամքին՝ արքայազն Թասի գլխավորությամբ, պարսկական բանակը հարձակվում է քաղաքի վրա, սակայն գրավելով քաղաքը, այնտեղ ոչ մի զենք չեն հայտնաբերում։ Իմանալով որդիների հանդուգն արարքի մասին, Շարաման թագավորը ուղևորվում է Ալամուտ։ Տոնակատարության ժամանակ՝ ի պատիվ քաղաքի գրավման, Դաստանը հորը մատուցում է թիկնոց, որը պարզվում է թունավորված է, և թագավորը մահանում է։ Բոլորը երիտասարդ արքայազնին մեղադրում են հոր սպանության մեջ եւ փորձում են բռնել, բայց նա կարողանում է փախչել, իր հետ վերցնելով արքայադուստր Ալամուտին: Այժմ Դաստանը պետք է պարզի, թե ով է իրականում մեղավոր հոր մահվան համար։
Վարկանիշ։ | Кинопоиск: 7.3 (278535) / IMDb: 6.6 (286009) |
Տարի։ | 2010 |
Երկիր։ | ԱՄՆ |
Ժանր։ | Ֆիլմեր, Մարտաֆիլմ |
Կարգախոս։ | Загляни в будущее |
Տևողություն։ | 116 րոպե |
Ռեժիսոր։ | Մայք Նյուել |
Դերերում։ | Ջեյք Ջիլլենհոլ, Ջեմմա Արթերթոն, Բեն Քինգսլի, Ալֆրեդ Մոլինա, Սթիվ Թուսսեն, Թոբի Քեմբել, Ռիչարդ Քոիլ, Ռոնալդ Պիկապ, Ռիս Ռիչի, Գիսլի Օրն Հարդարսոն |
Տարիք։ | 12+ |
Պրեմիերա։ | 9 մայիս |
Մեկնաբանություններ