Ֆիլմի հերոսը՝ Բենջամինը ստիպված է պայքարել ժամանակի հետ, այնպես ինչպես բոլոր մահկանացուները, և դատապարտված է ժամանակին, այնպես՝ ինչպես բոլոր մահկանացուները։ Միայն թե Բենջամինի համար ժամանակը ետ է պտտվում։ Նա ծնվել է կնճռոտ ծերունու տեսքով և ժամանակի հետ երիտասարդանում է։ Ժամանակի ետ պտույտը ունի իր ողբերգությունը և երիտասարդությունը այս դեպքում էլ միայն մի շրջան է գեղեցիկ խաբկանք, ինչպես յուրաքանչյուրի, այնպես էլ՝ խորհրդավոր հերոս Բենջամինի համար։ Ֆիլմը հերթական անգամ ապացուցում է, որ ոչինչ հավերժ չէ, և ժամանակի առջև անզոր են բոլորը, նրանք ովքեր ծերանում են և նա՝ ով երիտասարդանում է։
Վարկանիշ։ | Кинопоиск: 8.1 (421405) / IMDb: 7.8 (634381) |
Տարի։ | 2008 |
Երկիր։ | ԱՄՆ |
Ժանր։ | Ֆիլմեր, Դրամա, Ֆենթեզի |
Կարգախոս։ | Life isn't measured in minutes, but in moments |
Տևողություն։ | 165 րոպե |
Ռեժիսոր։ | Դևիդ Ֆինչեր |
Դերերում։ | Բրեդ Փիթ, Քեյթ Բլանշեթ, Ջուլիա Օրմոնդ, Թարաջի Փ․ Հենսոն, Ջեյսոն Ֆլեմինգ, Ջարեդ Հարրիս, Թիլդա Սուինթոն, Մահերշալա Ալի, Էլ Ֆանինգ, Էլիաս Քոթեաս |
Տարիք։ | 12+ |
Պրեմիերա։ | 10 դեկտեմբեր |
Մեկնաբանություններ