Այս հրաշալի ռազմական դրաման վարձույթում է հայտնվել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կինեմատոգրաֆիստների շնորհիվ` 2008 թվականին։ Ֆիլմը նկարահանվել է գերազանց ռեժիսոր Մարկ Հերմանի շնորհիվ։ Ֆիլմը ընկալման համար շատ ծանր է ստացվել։ Այն շատ բաների մասին է ստիպում մտածել և շատ բաներ վերաիմաստավորել։ Որոշ պահերին նայելով էկրանին՝ հասկանում ես, որ քո այտերի վրայով արցունքներ են հոսում։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում երկրորդ համաշխարհայինի ժամանակ, և այն ցույց է տրվում փոքրիկ երեխայի աչքերով, ով հայտնվել է սարսափելի իրադարձությունների մեջ։
Ընթանում է արդիականության ամենաարյունալի պատերազմը՝ Երկրորդ համաշխարհայինը։ Գերմանական համակենտրոնացման ճամբարները լի են գերիներով: Նրանք այնտեղ ապրում և մահանում են անմարդկային պայմաններում, թափառող շները նրանցից լավ են ապրում։ Չէ որ նրանք գոնե ազատություն ունեն, թեև դատարկ է ստամոքը: Ճամբարներից մեկի հարևանությամբ է ապրում տեղի զինվորական պարետի ութամյա որդին՝ Բրունոն։ Տղան տեսնում է աշխարհը բոլորովին այլ կերպ։ Նա ծանոթանում է մեկ այլ տղայի հետ, որը, չգիտես ինչու, ապրում է փշալարերից այն կողմ և միշտ միանման է հագնվում: Ինչի՞ կհանգեցնի այդ պատահական բարեկամությունը․․․
Վարկանիշ։ | Кинопоиск: 8.2 (259485) / IMDb: 7.7 (212438) |
Տարի։ | 2008 |
Երկիր։ | Մեծ Բրիտանիա, ԱՄՆ |
Ժանր։ | Ֆիլմեր, Դրամա, Պատմական |
Կարգախոս։ | Պատերազմի հասուն մանկությունը |
Տևողություն։ | 90 րոպե |
Ռեժիսոր։ | Մարկ Հերման |
Դերերում։ | Էյսա Բաթերֆիլդ, Ջեյք Սքենլոն, Դևիդ Թյուլիս, Վերա Ֆարմիգա, Էմբեր Բիթթի, Շիլա Հենքոք, Ռիչարդ Ջոնսոն, Կարա Հորգան, Դևին Հեյման, Ռուպերտ Ֆրենդ |
Տարիք։ | 12+ |
Պրեմիերա։ | 28 օգոստոս |
Մեկնաբանություններ