Քրեական թրիլլերը շարունակում է պատմել Դենի Օուշենի եւ նրա պրոֆեսիոնալ գողերի թիմի արկածների մասին: Նրանք կրկին որոշում են կողոպտել Լաս Վեգասի ամենահեղինակավոր խաղատներից մեկը։ Միայն թե այս անգամ նրանց շարժում է ոչ թե փողի ծարավը, այլ վրեժխնդրությունը։ Բանն այն է, որ նույն կազինոյի սեփականատեր Ուիլի Բենկը, որը տղաները ծրագրում են թալանել, խաբել է նրանց մտերիմ ընկեր Ռուբենին, ինչի հետևանքով նա հազիվ չի մահացել։
Օուշենի և նրա հանցակիցների ծրագիրն այն է, որ այս չարագործի նոր խաղատունը բացվելուց անմիջապես հետո սնանկանա։ Միայն թե այդ գործը գլուխ բերել նրանց միայնակ չի հաջողվի, այդ իսկ պատճառով նրանք դիմում են իրենց վաղեմի թշնամի Թերրի Բենեդիկտին, որը նրանց հաստատ կմերժեր, եթե խնդիրը չլիներ Բենկը․․․
Վարկանիշ։ | Кинопоиск: 7.7 (148763) / IMDb: 6.9 (340545) |
Տարի։ | 2007 |
Երկիր։ | ԱՄՆ |
Ժանր։ | Ֆիլմեր, Կրիմինալ, Թրիլլեր |
Կարգախոս։ | Месть - забавная штука |
Տևողություն։ | 122 րոպե |
Ռեժիսոր։ | Սթիվեն Սոդերբերգ |
Դերերում։ | Ջորջ Քլունի, Բրեդ Փիթ, Մեթ Դեյմոն, Ալ Պաչինո, Դոն Չիդլ, Էլիոթ Գուլդ, Քեյսի Աֆֆլեք, Սքոթ Քան, Դևիդ Փեյմեր, Էլեն Բարքին |
Տարիք։ | 16+ |
Պրեմիերա։ | 24 մայիս |
Մեկնաբանություններ